«ՈՒկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում։ Այն ամենը, ինչ Զելենսկին ասել է մեզ օգնելու մասին, զուտ քաղաքական նպատակներով է, պարզապես փիառի համար։ Նրանք ոչինչ չեն արել»,- MS NOW-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալը, քան՝ Պուտինի։               
 

Կան գաղափարներ, կա միտք՝ փող չկա

Կան գաղափարներ, կա միտք՝ փող չկա
15.03.2026 | 13:19

Կարո՞ղ է արդյոք միտքը հաղթել փողին մի երկրում, որտեղ քաղաքական էլիտա է համարվում ոչ թե միտք գեներացնողը, այլ՝ շատ փող ունեցողը: Այս հարցի մասին շատ եմ մտածում: Հիմա ոմանք գուցե ասեն, որ միտք գեներացնողները ներգրավվում են թիմերում, որտեղ շատ փող կա: Գուցե ոմանք ներգրավվում են, բայց հարցերը իրենք չեն լուծում, որոշումները շարունակում են կայացնել հենց փող ունեցողները: Սակայն կան նաև միտք գեներացնողներ, ովքեր չեն ներգրավվել որևէ փողոտ թիմում և նախընտրում են ինքնուրույն գործունեությունը: Իրենց ֆինանսական հնարավորություններն անհամեմատ ավելի փոքր են, բայց կա տեսլական, կան գաղափարներ, կա միտք: Ո՛ր դեպքում նման ճանապարհ ընտրած ուժերն ու անհատները կարող են հաջողության հասնել: Գուցե այն դեպքում, եթե կարողանան մարդկանց առաջարկել այնպիսի այլընտրանք, որը գոյություն ունեցող քաղաքական էլիտայի դեպքում անհնար է: Ամբողջ աշխարհում է այդպես, միայն Հայաստանը չի, որտեղ մեծ միջոցներ և շատ փող ունեցողներն են ձևավորում այդ էլիտան, բայց, կարծում եմ, բացառություններ էլ կարող են լինել այն դեպքերում, երբ այդ փողատեր էլիտան գտնվում է ճահճացած վիճակում: Եվ ուրեմն, կարո՞ղ է արդյոք միտքը հաղթել փողին: Թեորեապես՝ այո, սակայն դա պրակտիկորեն բարդագույն խնդիր է: Իդեալում պետք է փողատերերը ներգրավվեին այնտեղ, որտեղ միտք է գեներացվում, իրականության մեջ հակառակն է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ